Commitment to Constructive Dialogue

Քննչական կոմիտեում քննարկվեց 2020-2022 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի իրավաբան-փորձագետնեն ու անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են դիտարկումներ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը նաև ներկայացրել է այն ծրագրերը որոնց ներդրմամբ ՔԿ-ն տնտեսել է պետական միջոցներ: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի փորձագետ Լուսինե Նալբանդյանը ողջունել է Քննչական կոմիտեի նախաձեռնողականությունը՝ պետական միջոցները արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը:

Հավելենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կմշակվի առաջարկությունների փաթեթ, որն առաջիկայում կներկայացվի Քննչական կոմիտե և ՀՀ կառավարություն: