Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից հունիսի 13-ին Շիրակի մարզպետարանում իրականացվեց «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հանդիպում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավարի օգնական Լարիսա Ժամակոչյանը, հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը, և ԻՀԱ Գյումրիի գրասենյակի համակարգող՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրավաբան, ինկուբատորի պատասխանատու Վիկտորիա Եղոյանը:
ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և Աննա Եղոյանը ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացված Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (ԲԵԱ) առկա վիճակի և զարգացման նախադրյալների ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա պատրաստվել է ԲԵԱ մոդելի ներդրման առաջարկների փաթեթը՝ Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության և սոցիալական հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների, տեղական ու մարզային իշխանություններին ներկայացնելու համար։ Տիգրան Պետրոսյանը առաջարկեց նշված գաղափարները ներկայացնել և ստանալ պետական աջակցություն։
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, և ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության համաձայնություն: