Էկոնոմիկայի նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրրի շրջանակներում քննարկմանը մասնկացում էր նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Վահե Գարոյանը:
Քննարկվեցին կազմակերպությունների ներդրումների որոշակի ծավալի դեպքում տրամադրվող հարկային արտոնությունների, սահմանամերձ մարզերում և համայնքներում ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչների աշխատանքին և աշխատակիցների թվաքանակի, «Նաիրիտ» գործարանի գործարկման մասին հարցեր:
Նույն օրը էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց նաև հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Հանրային խորհրդի, Գյուղատնտեսական դաշինքի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ջերմատնային ասոցիացիայի, «Արենի» փառատոն հիմնադրամի, ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և գյուղատնտեսական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորեց ոլորտի հասարակական կազմակերպությունների, մասնագետների հետ ակտիվ համագործակցությունը և նման ձևաչափով քննարկումների անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական քաղաքականությունն առավել արդյունավետ, բյուջետային գործընթացն առավել թափանցիկ և ներառական, ծախսային ծրագրերը՝ նպատակային ու հիմնավոր դարձնելուն։
Այնուհետև ծավալվեց շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն մասնակիցների միջև։ ՔՀԿ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին կոոպերատիվների աջակցությանը, պետական օժանդակությամբ իրականացվող սուբսիդավորման վարկային ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների ուղիղ ֆինանսավորմանը, օրենսդրական փոփոխություններին, սննդամթերքի անվտանգությանը, ապահովագրական համակարգի ներդրմանը և այլ հարցերի։
Նախարարության պատասխանատուները պարզաբանումներ ներկայացրեցին բարձրացվող հիմնահարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում նույնպես շարունակել երկխոսությունն ու ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ծրագրերի մշակման գործընթացում ներգրավել հասարակական կազմակերպություններին՝ ոլորտի առջև դրված հիմնախնդիրներին համատեղ ջանքերով առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով։