
ՀՀ նախագահի աշխատակազմում հունիս 14-ին անցկացվեց ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Անահիտ Մնացականյանը, ինչպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Ալեքսանյանը:
Հանրային քննարկման արդյունքում վեր հանվեցին հայտի լրացման մեթոդական ցուցուցմներից մի շարք շեղումներ ու բացթողումներ, որոնց վերացման վերաբերյալ տրվեց նաև համապատասխան մեթոդական օգնություն: