Commitment to Constructive Dialogue

Հաշվեքննիչ պալատում քննարկվեցին 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերը

Հունիսի 17-ին, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում մարմնի ներկայացրած 2020-2022 միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ։

Հանդիպում-քննարկմանը ներկա էին Հաշվեքննիչ պալատ անդամ Դավիթ Չիբուխչյանը, Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը, ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Նինա Սահակյանը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ներկայացնում էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հայկուհի Ալավերդյանը։

Նշենք, որ հանդիպմանը մանրամասնորեն քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացրած 2020-2022 ՄԺԾԾ հայտը, ինչպես նաև հնչեցվեցին դրա հետ կապված որոշակի նկատառումներ այն կատարելագործելու նպատակով։ Հանդիպումն անցավ ակտիվ աշխատանքային քննարկման ձևաչափով, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության։