Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 17-ին, ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրի հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը և Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ամալյա Գալստյանը հանդիպում են ունեցել ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի, Պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանի և Բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Սվետա Հարոսյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի և ՀՀ բյուջետային ֆինանսավորման հայտերը:
ԻՀԱ ներկայացուցիչների կողմից դիտարկումներ ու առաջարկություններ են արվել հայտերի վերաբերյալ, ինչի շուրջ առաջիկայում առաջարկությունների փաթեթ կներկայացվի ֆինանսների նախարարությանը: