Commitment to Constructive Dialogue

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2020 թ-ի պետական բյուջեի հայտերի նախագծերը

Հունիսի 14-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմավորված ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիայի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Լիանա Ներսիսյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անկախ փորձագետներ Էդվարդ Արզումանյանը և Գոհար Ղազինյանը մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում ՄԺԾԾ քննարկմանը:
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկումը վարում էր ֆինանսական վարչության պետը: ՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ՄԺԾԾ ծրագրի կառուցվածքը ստանդարտ է, որը կազմվել և առաջադրվել է Ֆինանսների նախարարության կողմից, բայց, բացի ընդհանուր ծրագրային միջոցառումների ցանկից, մնացած բաժիններին հնարավոր չէր խորանալ և կարծիք կազմել ժամանակի սղության պատճառով: