Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, Հայկական բիզնես կոալիցիայի կողմից հունիսի 18-ին «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ամփոփման հանդիսավոր նիստ:
Ծրագրի ամփոփմանը մասնակցում էին կոալիցիայի անդամները և աշխատակիցները՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ՝ Հակոբ Ավագյանը, Բիզնես աջակցության գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, ՀԲԿ քարտուղար, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Գագիկ Վարդանյանը, Տարածքային բիզնես կենտրոնի ներկայացուցիչը Գավառից՝ Անահիտ Շահզադյանը, ՇԱԱՊ փաստաբան Հայկ Հարությունյանը, «Վինեթ Հայաստան» կոոալիցիայի ներկայացուցիչ Ռուզաննա Տոռոզյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրավաբան, ինկուբատորի պատասխանատու Վիկտորիա Եղոյանը:
Ամփոփման նիստին բացման խոսքով հանդես եկան Գևորգ Պողոսյանը և Հակոբ Ավագյանը: Հակոբ Ավագյանը ամփոփ ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը և կոոալիցիայի կողմից իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագիրը, նախապատմությունը, ընթացքում առաջացած խնդիրները, խոչընդոտները և դրանց հնարավոր լուծումները, ձեռքբերումները, շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույց Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ին հանձինս պարոն Զադոյանին նման գաղափարը իրագործելու և արդյունավետ համագործակցության համար: Շնորհակալական խոսքեր ուղղեց նաև կոոալիցիայի անդամներին և աշխատանքային թիմին:
Սաթիկ Բադեյանը խոսեց էլեկտրոնային ուսուցման հարթակի մասին, որը ներկայացվել է համապատասխան նախարարություն որպես առաջարկ ծրագրերում ներառելու և գոնե հինգ դպրոցներում որպես ոչ պարտադիր առարկա փորձարկելու համար: Նշվեց ծրագրի շրջանակներում կազմած զեկույցի մասին:
Գագիկ Վարդանյանը խոսեց ՀԲԿ կազմավորման մասին: Հայկ Հարությունյանը և Անահիտ Շահզադյանը խոսեցին բիզնես հաշտարարի տարածքային կենտրոնների դժվարությունների, ձեռքբերումների և կարևորության մասին:
Այնուհետև Սաթիկ Բադեյանը և Գագիկ Վարդանյանը խոսեցին հետագա պլանների և անելիքների մասին: Հակոբ Ավագյանը եզրափակելով հանդիպումը նշեց, որ իրենց կողմից ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում առաջարկություններ են ներկայացվել համապատասխան նախարարություն, որոնք էլ ներառվելու են նախագծերում: