Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 19-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի հիմնական նպատակն էր ծրագրի ընթացքում կատարված ուսումնասիրությունների և հավաքագրված տվյալների վերլուծության ներկայացումը շահագրգիռ կողմերին:
Ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի նպատակը, որից հետո փորձագետ Արթուր Վարդազարյանը ներկայացրեց կատարված վերլուծությունը: Հանդիպման մասնակիցները հանդես եկան նոր առաջարկություններով, որոնք հիմնականում վերաբերում էին նպաստների համակարգի բարելավմանը և անհրաժեշտ փոփոխություններին, ինչպես նաև սոցիալական դեպքի վարման ժամանակ առկա խնդիրներին: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց նաև նոր մշակված անհատական սոցիալական ծրագրի ձևաթուղթը և նշվեց, որ այս բոլոր հավաքագրված առաջարկությունները պիտի ներկայացվեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել նաև Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, քանի որ նպատակը առաջարկությունների փաթեթի կիրառումն է ՀՀ ողջ տարածքում:
«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ: