Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «ՀԻՄԱ` հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» «Հաշմանդամության իրավական մոդելի առաջխաղացում» ծրագրի շրջանակներում, հունիսի 21-ին տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում քննարկվեց ՀՀ մարզերում կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների զարգացման ծառայությունների հետ կապված իրավիճակը, հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ վիճակագրությունը և երեխայի զարգացման համայնքային մոդելների ֆինանսական կայունության լուծման ուղղությամբ, ծրգաիրն իրականացնող «Աստղացոլք» ՀԿ կողմից իրականացվող գործունեությունը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը՝ ներկայացնելով ԿԵՀ ծրագիրը: Նա ողջունեց միջոցառման ներկաներին և նշեց ծրագրի կարևորության, կատարված աշխատանքի ու ձեռք բերած արդյուքնների մասին:
Համաժողովի ընթացքում կներկայացվեց Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը, կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և համայանքային մակարդակում առկա մարտահրավերները։ Միաժամանակ ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված 3 մարզպետարանների և 6 համայնքապետարանների բյուջեների ուսումնասիրության արդյունքները։
Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ՏԻՄ, “Կառուցողական երկխոսության հանձնառություն” ծրագրի, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։