Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում հունիսի 19-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արազա» ԲՀԿ կողմից կազմակերպված «Աշխատանքի կատարման ընթացքում աշխատողի կրած վնասի հատուցումը գործատուի կողմից» իրավունքի առկա վիճակի գնահատման մոնիթորինգի զեկույցի կլոր-սեղան քննարկումը:
Միջոցառմանը մասնակցում էին արհմիությունների, պետական մարմինների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, փաստաբաններ:
Ծրագրի փորձագետները ներկայացրեցին ենթադրամաշնորհի շրջանակներում կատարված հետազոտական աշխատանքի արդյունքները և խնդիրների լուծմանը միտված առաջարկներ:
Մասնավորապես, ծրագրի փորձագետ Ներսես Աղաբաբյանը ներկայացրեց աշխատանքի կատարման ընթացքում աշխատողի կրած վնասի հետ կապված իրավական հիմքերն ու դատական պրակտիկան, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին և արձագանքներին: Քննարկման շրջանակներում գրեթե բոլոր մասնակիցները արտահայտեցին իրենց դիրքորոշումը խնդրո առարկա ոլորտում ստեղծված իրավիճակի, առկա օրենսդրական և համակարգային խնդիրների վերաբերյալ:
Մասնակիցները կարևորեցին նաև լայն գործառույթներ ունեցող աշխատանքի տեսչություն ստեղծելու անհրաժեշտությունը: