Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների կողմից հունիսի 28-ին «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ենթադրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի, Գյումրու զբաղվածության կենտրոնի, ՓՄՁ ոլորտի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ներկայացվեց «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ենթադրամաշնորհային ծրագիրը, նպատակը, խոսեց զեկույցում ներառված առաջարկությունների և վեր հանված խնդիրների մասին: Նաև նշեց, որ տվյալ զեկույցը ուղարկվելու է ՀՀ կառավարություն:
Այնուհետև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրիի գրասենյակի իրավաբան/ինկուբատորի պատասխանատու Վիկտորիա Եղոյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: