Հունիսի 28-ին Գյումրիում Եվրոպական միության կողմից ֆինանսավորող ««ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի համայնքների հիմնախնդիրները, դրանց լուծման «խելացի» ուղիները» ստեղծագործական գաղափարների մրցույթը։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր մոտ չորս տասնյակ հայտ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից։ Լավագույն տասը գաղափարների հեղինակները մրցութային հանձնաժողովին ներկայացրեցին իրենց գաղափարի կարևորությունն ու «խելացիությունը»։ Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական հուշանվերներ, իսկ լավագույն քառյակը բացի հուշանվերներից ստացավ նաև արժեքավոր մրցանակներ։ Այսպիսով՝
Մրցանակակիրներ՝
3-րդ հորիզոնկան – Սոկրատ Ալեքսանյանի թիմ, Շիրակի մարզ, գաղափարը՝ «Հանգստյան գոտու հիմնում»
2-րդ հորիզոնական – Պապին Մուրադյանի թիմ, Գեղարքունիքի մարզ, գաղափարը՝ «Տեղեկատվական եռալեզու QR վահանակների տեղադրում»
1-ին հորիզոնական – Արման Բարսեղյանի թիմ, Արագածոտնի մարզ, գաղափարը՝ «Էներգաստեղծ հեծանիվների կիրառում»
Հաղթող թիմ՝ Տիգրանուհի Մինասյանի և Անուշ Խաչատրյանի թիմ, «Ֆոտոն վարժարան» Գյումրի, գաղափարը՝ «Smart ուղեգորգերի, ծորակների և լույսերի տեղադրում»։