Commitment to Constructive Dialogue

Ամփոփվեցին «Երիտասարդներն հանուն իրենց ապագայի» ծրագրի աշխատանքները

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին տեղի ունեցավ «Երիտասարդներն հանուն իրենց ապագայի» ծրագրի փակման արարողությունը և կատարված աշխատանքների արդյունքների ներկայացումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ Լիանա Մակվեցյանը, ով ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, դրա նպատակները: 

«Երիտասարդներն հանուն իրենց ապագայի» ծրագրի ղեկավար Լաուրա Օհանյանը  ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրի նպատակը, արված գործողությունները, հակիրճ ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված Ճամբարակ համայնքի երիտասարդական ռազմավարության բովանդակությունը, ինչպես նաև նշեց, որ շատ շուտով՝ համայնքի ավագանու նիստի ժամանակ այն կդրվի քննարկման:

Այնուհետև, շնորհակալական խոսքով հանդես եկավ «Ագապե Վորլդ» ԵՀԿ նախագահ Արտուր Սենեքերիմյանը, ով նշեց, որ այս ծրագրի շրջանակներում ամբողջ թիմը ձեռք բերեց այնպիսի հմտություններ, ՏԻՄ և պետական մարմինների հետ աշխատելու այնպիսի փորձ, որն ուղղակի անգնահատելի է:

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության երիտասարդական հարցերով համակարգող Արծրուն Խաչատրյանը նշեց, որ շատ ուրախալի ու հպարտության արժանի էր այն փաստը, որ իրենց համայնքի երիտասարդները մասը դարձան այս մեծ ծրագրի, ինչպես նաև նշեց, որ շատ մեծ հույսով ու ակնկալիքով, որ մեծ գործ է կատարվում համայնքում երիտասարդության խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը համագործակցեց և իր ներդրումն ունեցավ այս ծրագրի իրականացման հարցում:

 Հանդիպմանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, երիտասարդներ, հետաքրքրված անձինք: