Commitment to Constructive Dialogue

Զեկույցի շնորհանդես՝ «Աշխատանքի ընթացքում աշխատողի կրած վնասի հատուցումը գործատուի կողմից» թեմայով

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին տեղի ունեցավ «Աշխատանքի ընթացքում աշխատողի կրած վնասի  հատուցումը գործատուի կողմից» իրավունքի առկա վիճակի գնահատման մոնիթորինգի զեկույցի շնորհանդես: 

Շնորհանդեսին  մասնակցում էին ծրագրի ղեկավար Թամարա Աբրահամյանը, իրավաբան փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը, մոնիթորինգի փորձագետ Նարինե Մաիլյանը, «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն»-ի տնօրեն Մարինա Գալստյանը, Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ: 

Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ է իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:

Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների մոնիթորինգի զեկույց: