Commitment to Constructive Dialogue

Ստեղծվել է ՔՀԿ շահերը պաշտպանող միասնական հարթակ

Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը:

Ամփոփիչ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ շնորհավորելով ծրագրի ներկայացուցիչներին:

«Ծրագիրը կարևոր է, որովհետև հասարակական կազմակերպությունները վարչարարության ու հանրային քաղաքականությունների ոլորտում ունեն շատ յուրահատկություններ և կարծում ենք, որ այդ յուրահատկությունները նաև այդ քաղաքականությունները մշակելիս պետք է հաշվի առնվեն, որը նախկինում չի արվել: Ես գիտեմ, որ մի շարք քննարկումներ են եղել՝ փորձագիտական, քաղասարակության կազմակերպությունների մասնակցությամբ և արդյունքում ավարտական փաստաթուղթ կլինի, որը կներկայացվի ֆինանսների նախարարություն»,-նշեց նա:

Ծրագիրն իրականացնող «Զարգացման սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչ, «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» ղեկավար Անահիտ Ղազանչյանը քննարկման մասնակիցներին շնորհակալություն  է հայտնել ներկայության համար՝ նշելով, որ դրա համաձայն քննարկման մասնակիցները համոզված են իրենց կողմից կատարվող աշխատանքի արդյունավետության վրա:

«Մենք անցկացրել ենք կլոր սեղան-քննարկումներ՝ հարկային ոլորտի և վարչարարության վերաբերյալ, քննարկել թե ինչ խնդիրների ենք առնչվել ու ինչ առաջարկություններ ենք ցանկանում ներկայացնել կառավարությանը: Ծրագրի էությունը նրանում է, որ մենք չենք դիտարկում «մենք» ու «նրանք» դիրքորոշում: Պետությունը մենք ենք և մեր նպատակն է, որ պետության տարբեր քաղաքացիներ, որոնք տարբեր գործառություներ են կատարում, պետք է կարողանանք նույն լեզվով խոսել, նույն համաձայնությանը գալ կարևոր դրույթների վերաբերյալ»,-նշեց նա:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում մասնակից ՀԿ-ների կողմից քննարկումների արդյունքում արձանագրված խնդիրների և առաջարկությունների դիմում-դիրքորոշումը՝ հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման ոլորտում, ինչպես նաև հարկային քաղաքականությունների մշակման և վարչարարության իրականացման ոլորտում քաղհասարակության կազմակերպությունների շահերը պաշտպանող միասնական ՔՀԿ Կոալիցիայի ստեղծման հուշագիրը: Այս կոալիցիայում ընդգրկվել են 20 ՔՀԿ: 

Հանրային քաղաքականությունների բարելավման և մոնիթորինգային ծրագրի մասնակիցները՝ ՔՀԿ-ները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շահերը ներկայացնող «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ը կարևորել են Հայաստանի Հանրապետության ՔՀԿ համայնքի հարկային շահերի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, նպատակ ունենալով ապահովել ՔՀԿ-ների համար հարկային միջավայրի բարելավման հարցերով պետական և քաղաքացիական հասարակության փորձագիտական անձնակազմի արդյունավետ երկխոսություն: 

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում: Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն: