Commitment to Constructive Dialogue

Հիմնադրվեց ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիան

Հունիսի 30-ին Արթիկում կայացավ «Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված համայնքներում կառավարման արդյունավետության ուսումնասիրություն» ծրագրի արդյունքների հանրային ներկայացում և ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիայի հիմնադիր ժողովը:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Կոալիցիան հիմնադրվեց 13 կազմակերպությունների՝ «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի, «Ագրոէկոլոգիա» ՀԿ-ի, «Աստղացոլք» ՀԿ-ի, «Արգինա» մշակութային ՀԿ-ի, Արթիկի զարգացման հիմնադրամի, «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման Կենտրոն» ՀԿ-ի, «Բաց սահմաններ» երիտասարդական ՀԿ-ի, «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ի, «Երիտասարդների և մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ի, «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի, «Ժողովրդավարության, միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման միավորում» ՀԿ-ի, «Լրագրողների «Սելեն» ակումբ ՀԿ-ի, «Սրբազան Հող» բարեգործական ՀԿ-ի կողմից։

Կոալիցիային անդամակցելու ցանկություն են հայտնել նաև «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպություն ՀԿ-ը, «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ը, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ-ը։

Կոալիցիայի հիմնական նպատակն է՝ միավորել ջանքերը` նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի շարունակական զարգացմանը, համայնքներում կառավարման արդյունավետության բարձրացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանը։

Նշենք նաև, որ հիմնադիր ժողովին մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզի Նոր Կյանք համայքի ղեկավար Արա Սուքիասյանը։ Մասնակցեցին ՀԿ ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Տեսակապով մասնակցեցին կոալիցիայի կազմավորմանը մասնակցության ցանկություն ունեցող, սակայն ֆիզիկապես բացակա ՀԿ ղեկավարները։