Commitment to Constructive Dialogue

Ամփոփվեցին ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի արդյունքները

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի ամփոփման պաշտոնական արարողությունը:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի շրջանակում է ստեղծվել «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան:

Կոալիցիայի նախագահ, բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Մենք ուզում ենք կրեդիտավորված միջոցառումները՝ ըստ մասնագիտացումների և բնակության վայրերի, որևէ մեխանիզմով կարգավորվեն և պատրաստ ենք նստել կլոր սեղանի շուրջ` քննարկելու, թե ինչ մեխանիզմով կարող ենք բացթողումները շտկել»:

Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի զեկույցի շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին բոլոր այն խնդիրներն ու բացթողումները, որոնք բացահայտվել են 6 ամիս շարունակ մայրաքաղաքի և մարզերի բժիշկների շրջանում իրականացված մոնիթորինգի արդյունքում:

Ծրագրի ամփոփիչ առաջարկների նախնական փաթեթը կոալիցիայի անունից ուղարկվել է ՀՀ առողջապհության նախարարություն և Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն: