Հունիսի 28-ին տեղի ունեցավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականցված «Հայաստանում սոցիալական գովազդի մոնիթորինգ և հետազոտություն՝ որպես հանրային քաղաքականությունների բարելավման միջոց» ծրագրի ավարտական ներկայացումը։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Միջոցառմանը հրավիրված էին ՔՀԿ-ների, ՀՀ-ում սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, ՀՌԱՀ-ի, մոնիթորինգ իրականացնող կազմակերպության, Հայ-Ռուսական համալսարանի, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Օրակարգում Զեկույցի ներկայացումն էր ու քննարկումը։ Ներկայացումն անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով՝ «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի նախագահ՝ Արզուման Հարությունյանի և «Մետրիկա» հետազոտական կազմակերպության ներկայացուցչ՝ Ռուզան Ապրեսյանի մասնակցությամբ։
Քննարկման սկզբունքը մեկն էր՝ նախ խոսել դրական ձեռքբերումների մասին և ապա նշել թերություններն՝ իրենց հնարավոր լուծումներով։
Ծավալվեց քննարկում, որի արդյունքում բոլոր մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները և պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի հաջորդ փուլին՝ «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման հայեցակարգի» ներդրմանը և որպես աջակից՝ կոալիցիայի ձևավորմանը։
Ներկայացումը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր սոցիալական գովազդային դադարներով։
Մասնակիցներին բաժանվեց Զեկույցը, որում զետեղված է հայկական արտադրության սոցիալական գովազդների տեսասկավառակները։