Հունիսի 28-ի «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ի կողմից կազմակերպեց հանրային քննարկում՝ «Ավագ դպրոցի խնդիրները» խորագրով՝ «Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագրի շրջանակում:
Նշենք, որ «Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Քննարկումը հիմնականում ծավալվեց ավագ դպրոցներում առկա խնդիրների, մասնագիտական առարկաների ներդրման հեռանկարների, ավագ դպրոցների ճիշտ ֆունկցիոնալության, ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների և առաջարկությունների շուրջ:
Հանդիպմանը ներկա էին դպրոցների տնօրեններ և աշխատակիցներ, և այլ շահագրգիռ անձիք:
Քննարկումների ընթացքում նշվեց, որ ավագ դպրոցների նպատակին ճիշտ կերպով ծառայելը մեծ նշանակություն ունի աշակերտի՝ որպես քաղաքացի և ապագա մասնագետ կայանալու հարցում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ավագ դպրոցների քննական կարգի հետ կապված խնդիրներին, հեռավար ուսուցման ներդրման անհրաժեշտության, հեղինակային կրթական ծրագրերի ստեղծման ու մասնագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը:
Համաձայնություն ձեռք բերվեց դպրոցների ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության համար: