Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին Գորիսում տեղի է ունեցել «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» թեմայով համաժողով։
Համաժողովն իրականացվել է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայկական կրթական ցանցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։
Համաժողովի նպատակը մասնագիտական կրթության և ուսուցման/ՄԿՈՒ ոլորտի բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերության համայնքային մոդելի արդյունքների ներկայացումն ու դրա կիրառման և տարածման հնարավորությունների, ինչպես նաև ՄԿՈՒ և մասնագիտական կողմնորոշման ոլորտների բարեփոխումներին առնչվող խնդիրների քննարկումն էր։
Նույն օրը՝ նախքան համաժողովի սկսելը, տեղի է ունեցել ԳՈՒՄ ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության շրջանակներում Գորիս համայնքում ստեղծված «Երիտասարդների կարողությունների զարգացման համայնքային կենտրոն»-ի բացումը։
Երիտասարդական կենտրոնի բացումից հետո տրվել է համաժողովի մեկնարկը։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Գորիս և Սիսիան համայնքների ՏԻՄ, Հայկական կրթական ցանցի անդամ կազմակերպությունների, տեղական բիզնես կառույցների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ ոլորտի դերակատարներ, քոլեջների և ոլորտում գործունեություն ծավալող տեղական և միջազգային կառույցների, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ։
Միջոցառման մեկնարկը տրվել է վերջին շրջանում Գորիս համայնքում կատարված դրական փոփոխությունները վավերացնող փոքրիկ տեսանյութով։
Համաժողովի բացման և ողջույնի ելույթներով հանդես են եկել ԳՈՒՄ ՀԿ-ի գործատդիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ՀՀ ԿԳՄՍ նախաարրության ՄԿՈՒ վարչության պետ Արտակ Աղբալյանը և «Իրավաբանների հայակական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը։
Միջոցառման առաջին մասում ԳՈՒՄ ՀԿ-ն ամփոփել է «Սոցիալական գործընկերություն 2019» թեմայով մրցանակաբաշխության արդյունքները։ «Սոցիալական գործընկերություն 2019» մրցանակաբաշխության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից մրցանակներ են հանձնվել Գորիս և Սիսիան համայնքների 2018-2019թթ-ի ամենաակտիվ սոցիալական գործընկերներին հետևյալ նոմինացիաներով՝
Տարվա սոցիալական գործընկեր- (Գորիսում՝ Էրիկ Հարությունյան, Սիսիանում՝ Վահան Վարդանյան )
- Տարվա գործարար- (Գորիսում՝ Հայկ Աբրահամյան)
- Տարվա ներդրող- ( Սիսիանում՝ Ռաֆիկ Ղարիբյան )
- Տարվա երիտասարդ գործատու-(Գորիսում՝ Արտուր Խոջաբաղյան, Կառլեն Օհանյան)
- Տարվա կին գործարար- -(Գորիսում՝ Ռուզաննա Տոռոզյան, Սիսիանում՝ Կարինե Դավթյան)
Այնուհետև ամփոփվել են նաև «Հայկական կրթական ցանցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Լավագույն լրագրողական նյութ» մրցույթի արդյունքները։
Մրցանակաբաշխությունից հետո համաժողովի շահագրգիռ կողմերը հանդես են եկել զեկույցներով՝
- «ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները ՀՀ-ում»- Արտակ Աղբալյան, ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ
- «Սոցիալական գործընկերության համայնքային մոդելի ոչ ֆորմալ կրթական հնարավորությունները երիտասարդների համար»- Կարեն Հովհաննիսյան, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն
- «Սոցիալական գործընկերության համայնքային մոդելի արդյունավետ կիրառման և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ու աշխատաշուկա կապի բարելավման վերաբերյալ առաջարկություններ», Արամ Ավագյան, Գլոբալ զարգացումների հիմանդրամի տնօրեն
- «Աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության կարգավիճակը»․
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն, Լիլիթ Չիտյան/Սեյվ դը Չիլդրեն: