«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ իր գործընկերներ «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակեորպության, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ծրագրի շրջանակում 2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքի կողմից մատուցվող մի շարք ծառությունների որակի գնահատմանը, իրականացվող ծախսերի արդյունավետոիւթյան գնահատմանը: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը:
Հետազոտության մոնիտորինգային մասն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող աղբահանության և սանիտարական մաքրման որակի գնահատմանը: Հետազոտությունը բաղկացած է եղել երկու բաղադրիչներից:
Առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացվել է մատուցվող ծառայություններից բնակչության բավարարվածության գնահատում, որի համար կիրառվել է քանակական դեմ առ դեմ հարցումների մեթոդը՝ քվոտային ընտրանքի հիման վրա: Ընդհանուր առմամբ իրականացվել է 902 հարցում:
Երկրորդ բաղադրիչի շրջանակներում խոշորացված համայնքներում իրականացվել է աղբահանության համակարգի մոնիտորինգ: Խոշորացված համայնքների մաս կազմող բոլոր բնակավայրերում դիտարկման են ենթարկվել փողոցներում տեղադրված աղբի կոնտեյներները, աղբատար մեքենաները, այցելություններ են իրականացվել քաղաքային/ կենտրոնացված աղբավայրեր: Ընդհանուր առմամբ, դիտարկման ցանկում ներառված են եղել շուրջ 249 փողոցներ։
Հետազոտության ֆինանսական վերլուծության մասը ներառում է նշված 6 խոշորացված համայնքներում աղբահանությամ և սանիտարական մաքրման ոլորտում իրականացվող ծախսերի վերլուծությունը, համայնքներում ստեղծվող կապիտալ ֆոնդերի ձևավորումը և գնահատումը։
Հետազոտության շրջանակում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետ համատեղ իրականացվել է նաև Town Hall քննարկում 3 մարզերի շուրջ 350 բնակիչների շրջանում՝ ոլորտային հիմնախնդիրների վերհանման և լուծումների նախանշման վերաբերյալ։