Commitment to Constructive Dialogue

Ցանցային առևտրի ոլորտում ներգրավված աշխատողների իրավունքները Հայաստանում

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում կատարվել է է ցանցային սուպերմարքետների և հագուստի խանութների աշխատակիցների աշխատանքային պայմանների սոցիոլոգիական հետազոտություն և վերլուծություն, ինչպես նաև մշակվել է զեկույց՝ փաստարկված առաջարկությունների փաթեթի ներառմամբ։
Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել ցանցային առևտրի կետերի աշխատողների իրավունքների և աշխատանքային պայմանների համապատասխանելիությունը՝ գործող տեղական և միջազգային օրենսդրությանը։ Ծրագիրն իրականացվել է 2019 թվականի հունվարի մեկից մինչև 2019 թվականի հունիսի երեսունը։ Ուսումնասիրության համար ընտրվել են Երևան քաղաքի 8 ցանցային առևտրի կենտրոններ՝ չորս սննդի և չորս հագուստի վաճառասրահներ։ Ընտրությունը կատարվել է ըստ աշխատողների քանակի և խանութների ցանցային տարածվածության (մեկից ավելի նույնանուն վաճառասրահներ)։

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Ցանցային առևտրի ոլորտում ներգրավված աշխատողների իրավունքները Հայաստանում զեկույց։