«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ենթադրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում կատարվել է մշատադիտարկում նախարարությունների կողմից 2017թ.-ին (2016թ.-ի դիտարկմամբ) ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին հատկացված դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու պատվիրակված ծառայությունների տրամադրման ընթացակարգերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բացահայտելու նպատակով՝ ներկայացնելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկությունները:
Շնորհակալություն ենք հայտնում հետազոտության բոլոր մասնակիցներին՝ առանցքային տեղեկատուներին, նախարարության ներկայացուցիչներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնց անտրտունջ մասնակցությունն ապահովեց թեմայի համակողմանի վերլուծությունը:
Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում հետազոտության մեջ ներգրավված բոլոր այն անձանց, ովքեր նպաստել են դաշտային աշխատանքների իրականացմանն ու տվյալների հավաքագրմանը: