Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրերն ուղղված են ՀՀ-ում ընթացող հանրային քաղաքականությունների և հակակոռուպցիոն գործընթացների մոնիթորինգային վերլուծություններին, գնահատականներին, առաջարկների ձևավորմանը և հաշվետվությունների կազմմանը։ Հանրային կարծիքի ձևավորման և իրազեկության բարձրացման ոլորտում առանձնապես կարևորվում է ՀՀ-ում սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության մեխանիզմների ու արդյունավետության մոնիտորինգը։
Սոցիալական գովազդը որպես ժամանակակից հասարակական կյանքի զարգացման հիմք. ԶԵԿՈՒՅՑ