Commitment to Constructive Dialogue

«Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում, և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր»-ի հանրային քաղաքականության մոնիթորինգային և բարելավման» ծրագիր

Կարևորելով Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական նոր իրադրության պայմաններում կատարվող հակակոռուպցիոն բարեփոխումները, «Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն» հասարակական կազմակերպությունը մշակել է հանցանք կատարած անձանց որպես խափանման միջոց կալանավումը ընտրելու իրավակիրառ պրակտիկայում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և դրանց նպաստող օրենսդրական խոչընդոտները վերացնելու, այդ ոլորտի բարելավման վերաբերյալ փաստարկված հանրային քաղաքականության և բարելավման սույն մոնիթորինգային ծրագիրը:
ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի հավելվածի 5.1. կետով որպես «Մարդու իրավունքների ոլորտի կարևորագույն խնդիր> նշված է «մարդու ազատության սահմանափակման օրենսդրական հնարավորությունների կամայական կիրառումը»։
Նույն պարբերությունում, որպես լուծում սահմանված է նաև, որ «Կառավարությունը պետք է քաջալերի ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը։ Բացի դրանից, պետք է բացառել այն իրավիճակը, երբ կալանքի ենթարկված որևէ անձ քրեակատարողական հիմնարկում չունի օրենքով նախատեսված քնելատեղ։ Կալանավորված և ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ»։

Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում, և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր»-ի հանրային քաղաքականության մոնիթորինգային և բարելավման» ծրագրի զեկույցը։