Commitment to Constructive Dialogue

«Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ զեկույց

Ավագ դպրոցների (12-ամյա կրթության) համակարգը ՀՀ կրթական համակարգում ներդրվել է ոչ շատ վաղ անցյալում և դեռ շարունակում է իր զարգացման փուլերն անցնել: Հասարակության մեջ, հատկապես՝ շահառուների շրջանում (աշակերտներ, ծնողներ, մասամբ՝ ուսուցիչներ) կա տարածված կարծիք, որ ավագ դպրոցների գործարկումն անիմաստ էր և պետք չէր այն ներդնել, քանի որ աշակերտ անիմաստ ժամանակ է վատնում այդտեղ: Սակայն, ավագ դպրոցները շատ ավելի կարևոր դերակատարում պետք է ունենան և ավագ դպրոցների ներսում համակարգային փոփոխություններ կատարելով, հասարակությանը դրանց կարևորության և նշանակության մասին իրազեկելով հարկավոր է փոխել այդ թյուր կարծիքը:

Հաշվի առնելով ավագ դպրոցներում առկա մի շարք խնդիրները և դրանց լուծում տալու կարևորությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներոմ «Քաղաքացիական համերաշխություն» ազատական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող « Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» ծրագրի շրջանակներում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ այս ոլորտւմ և փորձ է արվել սույն զեկույցով առաջարկել որոշակի լուծումներ դրանց համար: