
Սույն ուսումնասիրությունն իրականացվել է վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով կազմավորված 35 համայնքից 17 համայնքում: Ընտրված համայնքներում իրականացվել է ՀՀ ՏԻ համակարգում ընթացող վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլում տարբեր մոդելներով խոշորացված համայնքների կառավարման արդյունավետության ուսումնասիրություն և համեմատություն: Պայմանավորված խոշորացման մոդելով՝ կատարվել է խոշորացման արդյունքների վերլուծություն և համայնքների կառավարման արդյունավետության չափելի գնահատում: Գնահատումը կատարվել է ինդեքսավորման՝ համաթվի հաշվարկման մեթոդով: Ուսումնասիրության արդյունում մշավել են ՀՀ ՏԻ ոլորտում իրականացվող համայնքների խոշորացման քաղաքականության բարելավման առաջարկներ։ Ուսումնասիրության մեջ ներառվել են նաև ՏԻՄ-երի և վարչական ղեկավարների դիտարկումները, նկատառումները և առաջարկությունները՝ խոշորացված համայնքներում առկա փորձի հիման վրա:
Սույն ուսումնասիրությամբ նպատակ չի դրվել՝ կատարելու խոշորացված և չխոշարածված համայնքների համեմատություն կամ առանձին վերցրած համայնքներում խոշորացման արդյունքների վերլուծություն: Սույն ուսումնասիրությամբ իրականացվել է տարբեր մոդելներով խոշորացված համայնքներների կառավարման արդյունավետության համեմատական վերլուծություն. համադրվել են տարբեր մոդելներով խոշորացված համայնքների խմբերի ընթացիկ արդյունքները և փորձ է արվել պարզելու առավել օպտիմալ խոշորացման մոդելը: