Commitment to Constructive Dialogue

Chatham House ձևաչափով քննարկում՝ ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում  իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենաթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, ապրիլի 26-ին, Chatham House ձևաչափով տեղի ունեցավ նեղ մասնագիտական քննարկում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության և սոցիալական ծառայությունների հետ կապված խնդիրները, հիմնական բացթողումները, մարզերում խնդրի յուրահատկություններն, ինչպես նաև բարելավման հիմնական ուղղություններն ու քայլերը:

Հանդիպման ժամանակ ԱԶԿ ՀԿ-ն ներկայացրեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացրած ներառական կրթության մոնիտորինգի և սոցիալական ծառայություններ մատուցող համայնքահեն աջակցության կենտրոնների ուսումնասիրությունների արդյունքները։

Մասնավորապես, Սերոբ Խաչատրյանն, ով իրականացրել է «Ներառական կրթության հիմնախնդիրները» հետազոտությունը, ներկայացրեց դրա արդյունքներն ու առկա իրավիճակը, այդ թվում՝ ուսուցչական և մասնագիտական կազմի վերապատրաստման հետ կապված խնդիրները, մարդկային կապիտալի կառավարման խնդիրները, երեխաների կրթական կարիքների գնահատման անցկացման հետ կապված տարաձայնություններն, ուսումնական ծրագրերի և առաջադիմության գնահատման համակարգի ոչ ճկուն լինելը, ԿԱՊԿՈՒ երեխաների միասնական բազայի բացակայությունը, միջգերատեսչական համագործակցության անբավարարությունն ու այլ խնդիրներ:

Անահիտ Նահապետյանն, ով իրականացրել է «Սոցիալական աջակցության համայնքային ծառայությունները» հետազոտությունը, ներկայացրեց դրա արդյունքները, համայնքային աջակցության քսաներկու կազմակերպության շրջանում հարցման և քարտեզագրման տվյալները: Նշվեց մի շարք խնդիրների առկայությունը, այդ թվում՝ դոնորների և ժամանակավոր բնույթ կրող ֆինանսավորման խնդիրը, մասնագետների վերապատրաստման, փորձի ուսումնասիրության, ոչ որակյալ տնային ուսուցման (առանց հատուկ կարիքները հաշվի առնելու) և այլ խնդիրներ:

Ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանն ամփոփեց կատարված հետազոտությունների արդյունքները: Երկու ոլորտների հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվեցին պետական կառավարման և մարզային պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղհասարակության կառույցներին և այլ շահագրգիռ կողմերին: Բացահայտված խնդիրների շուրջ ծավալված քննարկումների արյունքում հնչեցին մի շարք առաջարկներ, որոնք մանրամասն վարկված են միջոցառման արձանագրության մեջ:

«Chatham house» ձևաչափով փորձագիտական հանդիպման արդյունքների վերլուծություն։