Commitment to Constructive Dialogue

Նախադպրոցական կրթություն հասանելիության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության վերլուծություն

Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման կարևորագույն նախապայմաններից է: Երեխայի կյանքի առաջին տարիներն էական նշանակություն ունեն ոչ միայն նրա առողջության և ֆիզիկական զարգացման, այլև նրա սովորելու ունակության, հուզական աշխարհի և սոցիալական հմտությունների ձևավորման համար: Համաձայն UNICEF –ի ուսումնասիրության Հայաստանի 0-6 տարեկան երեխաների 70 տոկոսը մնակապարտեզ չի հաճախում: Պատճառներից մեկն այն է, որ բազմաթիվ փոքր ու հեռավոր համայքներում նախադպրոցական հաստատություններ չկան: Կազմակերպության զեկույցում նշված է նաև, որ 2000 թվականից ի վեր՝ նախադպրոցական կրթական համակարգում ընդգրկվածությունն ավելացել է գրեթե 1/3-ով: Նախատեսվում էր, որ հինգ տարեկան երեխաների համախառն ընդգրկվածության հարաբերակցությունն 2000 թվականի 35%-ի համեմատ ավելանալու է՝ 2017 թվականին հասնելով 90%։ Չնայած այս ձեռքբերմանը՝ վերջին տարիներին առաջընթացը դանդաղել է և անհավասարությունները շարունակում են մնալ խնդիր։
Ընդհանուր հանրապետական ցուցիչների համեմատությամբ Կապանում նախադպրոցական կրթության իրավիճակը բավականին լավ է: Կապան խոշորացված համայնքում 2019 հունվարի դրությամբ բնակվում է 9302 երեխա, որոնցից 2035 նախադպրոցական տարիքի է: Նախադպրոցական հաստատություններ են հաճախում 1476 երեխա, ևս 365 հերթագրված է սակայն չեն հաճախում: Համաձայն այս տվյալների համայնքի երեխաների 72,5 %-ը հաճախում է մանկապարտեզ, սակայն այս թվի գերակշրող մասը կազմում են քաղաքաբնակ երեխաները, գյուղական 37 բնակավայրերից միայն հինգում են գործում նախակրթական հաստատություններ: Դրա հիմնական պատճառը բնակավայրերում բնակչության հատկապես 0-5 տերական երեխաների շատ փոքր թիվն է:

Նախադպրոցական կրթություն հասանելիության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության վերլուծություն։

Ծրադրի ամփոփ շնորհանդես – մոդուլի ներկայացում։

Առաջարկություններ Կապան համայնքի 2018-2023թթ հնգամյա զարգացման ծրագրում նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման մասին։