
Զեկույցում ներկայացված են եվրոպական երիտասարդական աշխատանքի և երիտասարդական կենտրոնների ցանցերի և դրանց անդամակցության պայմանների վերաբերյալ վերլուծական տեղեկություններ: Ուսումնասիրության համար եվրոպական տարածաշրջանն ընտրվել է հաշվի առնելով հայաստանյան երիտասարդական ոլորտի զարգացման ժամանակակից պատմական հիմքերն ու կապերը, գործընկերային սերտ հարաբերությունները, զարգացման գաղափարական ու մեթոդական ընդհանրությունները: Աշխատանքը նախատեսված է ոլորտային պետական, միջազգային, տեղական կառույցների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության հարցերով հետաքրքրված մասնագետների ու փորձագետների համար: Զեկույցը հիմնված է փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության վրա: