Աղվերանում արդեն 4-րդ օրն է ինչ շարունակվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։
Դասընթացի անցկացման և սեփական փորձով կիսվելու համար Չեխիայից ժամանել են փորձագետներն Պետր Չապը, ով Տեղական գործող խմբերի ազգային ցանցի գործադիր տնօրենն է, Կրիստինա Ֆանտովան, ով դրամաշնորային ծրագրերի հայթայթման բանագավառի փորձագետ է, Չեխիայում և միջազգային ՀԿ-ների ասպարեզում 18 տարվա փորձ ունի, Միրոսլավա Վիտասկովան, ով միջազգային կապերի և Եվրոպական ուսումնասիրությունների շրջանավարտ է, 10 տարվա փորձ ունի չեխական և միջազգային ՀԿ-ների, ինչպեսև բիզնեսի ոլորտում։
Մասնակիցներն այսօր քննարկել են կոալիցիաների ֆինանսական կայունության հարցը, աղբյուրների քարտեզագրումը: Դասընթացին խաղ է անցկացվել ֆոնդհայթայթման բազմազանության հետ կապված: Նրանք սիմվոլիկ գումար են հավաքել, հանդես եկել որպես դոնոր, քննարկել տարբեր գաղափարներ ու որոշել, թե ինչին պետք է ուղղել գոյացած միջոցները: