2019թ. սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը:
Նա մասնակիցների է ներկայացրել «Գրադարանների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ. հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակը» թեմայով զեկույցը:
Զեկույցի ներկայացումից հետո, նա պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին:
Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում էին հանրապետության մարզային և բուհական գրադարանների ավելի քան 25 ներկայացուցիչ: Միջոցառումը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու նոր տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը գրադարաններում և գրադարանների կողմից առաջարկվող նոր ծառայությունները: