
2019 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում անցկացվեց ««ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն» համաժողովը:
Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Համաժողովի արդյունքները ամփոփվել են, որոնք ներառում են պետական մարմինների, այդ թվում՝ դատական և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, մասնագիտացված և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների և փորձագետների առաջարկությունները և դիտարկումները։