Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի կլոր-սեղան քննարկում

Oգոստոսի 23-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի կլոր-սեղան քննարկում:

Քննարկմանը մասնակցեցին ոլորտային մի շարք շահառուներ, մասնավորապես, ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցչները, ինչպես նաև մի շարք քոլեջների, ուսումնարանների վարչակազմի անդամներ և կրթության ոլորտում ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումը մեկնարկեց «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի պատվերով ներգրավված փորձագետ՝ Նորիկ Թունյանի կողմից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում վերհանված հիմնախնդիրների ներկայացումով և դրանց հանգուցալուծմանը միտված ռազմավարական թիրախների ու նպատակների սահմանմամբ: Այս թեմաների շուրջ ծավալվեց կառուցողական երկխոսություն, որին ակտիվ մասնակցություն դրսևորեցին բոլոր ներկաները: Քննարկման արդյունքում վերադիտարկվեցին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար նախասահմանված նպատակներն ու թիրախները: Արդյունքում՝ մշակվեցին մի քանի նոր թիրախներ, որոնք մատչելի ձևակերպմամբ ներմուծվեցին ոլորտային զարգացման ծրագրի նախագծի մեջ: