Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն 2019 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ն կազմակերպել է հանրային քննարկումներ։
Կազմակերպված քննարկումների ընթացքում հրավիրված են եղել, ինչպես նաև մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Կրթության և գիտության նախարարության, Պաշտպանության նախարարության, ՄԻՊ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին, ինչպես նաև առաջարկությունների փաթեթների կազմանը։
Արդյունքում «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն 7 թեմատիկ քննարկումների արդյունքում կազմել է առաջարկությունների փաթեթներ՝ Կառավարությանն ուղղված։
Անդրադարձել ենք ոլորտներում եղած խնդիրներին, բարձրաձայնել և ներկայացրել ենք մեր կողմից դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք կարող են ոլորտում կարգավորումներ մտցմել։