2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը[1] (այսուհետ՝ Ռազմավարություն), ինչը պետություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության հաջողված օրինակ կարող ենք համարել:
Ստորև հակիրճ կներկայացնենք այդ գործընթացի հիմնական փուլերը՝
- 2018 թվականի նոյեմբերի 28-ին Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով՝ https://armla.am/en/3273.html :
- 2019 թվականի փետրվարի 21-ին ԻՀԱ-ն հրապարակել է իր կողմից մշակված «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը: Սույն զեկույցում ինչպես որ տեղ է գտել անցումային արդարադատության ընդհանուր նկարագիրը, մեխանիզմները (Գլուխ 1) և միջազգային փորձը (Հավելված 1), այլ նաև ներկայացվել է անցումային արդարադատության կիրառելիության նախադրյալները ՀՀ-ում՝ տնտեսական և սոցիալական, իրավական և քաղաքական գործոնների համատեքստում (Գլուխ 2), իսկ Հավելված 2-ով էլ ներկայացվել է «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովի ամփոփումը՝https://armla.am/en/3752.html: Զեկույցը նաև ներկայացվել է 2019 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի կողմից՝ https://armla.am/en/4227.html:
Տեղեկացնենք, որ զեկույցում ներկայացվել է ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկություններ՝ ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների: Նաև հայտնում ենք, որ ըստ կիրառման մեխանիզմների՝ քրեական արդարադատության բաժնում տեղ գտած Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծման, ճշմարտության որոնման գործընթացի բաժնում տեղ գտած Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծման առաջարկները հետագայում տեղ են գտել Ռազմավարության մեջ:
- 2019 թվականի օգոստոսի 9-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.amկայքում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը: Տեղեկացնում ենք, որ այդ նախագծերը մշակվել են Ռազմավարության Հավելված 2-ով նախատեսված 2019-2020 թվականների գործողությունների ծրագրի Նպատակ 5, 6 և 7-ի շրջանակներում, որոնց վերաբերյալ սույն թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) և ԻՀԱ-ն ներկայացրել են իրենց կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները՝ https://armla.am/en/5046.html:
- 2019 թվականի սեպետմբերի 10-ին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը մասնակցել է Ռազմավարության նախագծի կլոր-սեղան քննարկմանը և իր մտահոգությունն է հայտնել Ռազմավարության նախագծով նախատեսված անցումային արդարադատության մեխանիզմներից՝ փաստավահավաք հանձնաժողովի ստեղծման և դրա աշխատանքների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նախատեսվող գործողությունները ամբողջությամբ չեն արտացոլում անցումային արդարադատության գաղափարը, նպատակներն ու գործիքակազմը, և չեն ապահովվել սիներգիաներ՝ ինչպես անցումային արդարադատության մյուս երեք մեխանիզմների, այնպես էլ՝ այլ ռազմավարությունների միջև, օրինակ՝ մարդու իրավունքների, հակակոռուպցիոն՝ https://armla.am/44714.html:
- 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ԻՀԱ-ի իրավաբան-փորձագետները Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումները՝ անդրադարձ կատարել Ռազմավարության նախագծի հիմնական ուղղություններ համարվող անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ապահովմանն ու նախատեսվող սահմանադրական բարեփոխումների անցկացմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև ներկայացրել են Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրման շուրջ առկա զարգացումները՝ https://armla.am/en/5013.html:
- 2019 թվականի սեպտեմբերի 6-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.amկայքում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Ռազմավարության նախագիծը:, որի վերաբերյալ սեպտեմբերի 25-ին Կոալիցիան և ԻՀԱ-ն ներկայացրել են իրենց փորձագիտական կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները՝ https://armla.am/en/4825.html:
- 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կայացել է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ԻՀԱ կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ՝ https://armla.am/en/4859.html:
- 2019 թվականի հոկտեմբերի 8-ին հրապարակվել է ««ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն» համաժողովի ամփոփումը՝ https://armla.am/en/4971.html:
Այսպիսով կարող ենք փաստել, որ Ռազմավարության՝
- Նպատակ 2-ի՝ «Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրական ժողովրդավարության հաստատում և իրավունքի գերակայության ամրապնդում» սահմանման և անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման անհրաժեշտության հիմնավորման համար հիմք է հանդիսացել նաև ԻՀԱ-ի կողմից մշակված «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը:[2]
- Նպատակ 2-ի՝ Ռազմավարական ուղղություն համարվող «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» օրենքի (անհրաժեշտության դեպքում՝ օրենքների նախագծերի փաթեթի) մշակում» գործողություն 1-ին վերաբերող մի շարք առաջարկներ ընդունվել և ներառվել են Ռազմավարության մեջ: Բացի այդ՝ Ռազմավարության նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկություններում ներկայացված է եղել նաև Ճշմարտության հանձնաժողովի (Փաստահավաք հանձնաժողովի) գործունեության համար անհրաժեշտ հիմնարար սկզբունքներ և չափորոշիչները՝ ըստ միջազգային փորձի, ինչը օգտակար կարող է լինել վերոնշյալ օրենքի նախագծի մշակման ժամանակ:
- Նպատակ 5-ի՝ «Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգի կատարելագործում» գործողություն 1-ում ամրագրվել է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության գործընթացում ապահովվելու է միջազգային փորձագետների ներգրավվածությունը:
- Որպես Նպատակ 8-ի ռազմավարական ուղղություն է նախատեսվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, ինչ նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման 2019-2022 թվականների գործողությունների ծրագրով:[3]
- Նպատակ 10-ի «Իրականացնել դատախազության կառուցվածքային փոփոխություններ և կարողությունների զարգացում պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության բնագավառում, ինչպես նաև կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու և այլ բնագավառներում:» գործողություն 4-ում ներառվել են ԻՀԱ-ի առաջարկները՝ դատախազությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ՝ պայմանավորված կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով նոր ստորաբաժանում հիմնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության բնագավառում կարողությունների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված:
[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135487
[2] Տես ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ էջ: