Commitment to Constructive Dialogue

«ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթաց Սյունքի մարզում

ՔՀԿ-ների հարգելի գործընկերներ,

Կարևորելով ՔՀԿ-ի կարողությունների շարունակական զարգացումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սույն թվականի հունվարի 23-ին ժամը 14։00-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում (հասցե` ք․ Կապան, Ա․Մանուկյան 1/72) նախատեսում է իրականացնել «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվեն ռազմավարական պլանավորման գործընթացներին, մեթոդաբանությանն ու մշակման հետ կապված առանձնահատկությունները։ Տեղեկացնում ենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կանցկացվեն այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը:

Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել՝ 5-25-11 կամ 077-277-951 հեռախոսահամարներով: