Commitment to Constructive Dialogue

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի կառավարման խորհրդի որոշում

Հաշվի առնելով 2020 թվականի հունվարի 21-ին Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի (այսուհետ՝ Ցանց) կառավարման խորհրդին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ուղղված դիմումն այն մասին, որ Ցանցի կառավարման խորհուրդը քննարկի և դիրքորոշում հայտնի Կարեն Զադոյանին՝ որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի, լիազորել նրան հանդես գալ նաև որպես Ցանցի կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամի թեկնածու.

ՈՐՈՇԵՑ՝

Պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի, առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ նաև որպես Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի թեկնածու:

 

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի կառավարման խորհուրդ

 

 «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») կոալիցիա

«Հայաստանի գյուղատնտեսական դաշինք»

ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա

«Հայկական Կրթական Ցանց» կոալիցիա

«Հայկական բիզնես կոալիցիա»

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց

«Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա

«Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց » կոալիցիա

Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիա

Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ու զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիա

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիա

Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց

 

20.01.2020թ.