Commitment to Constructive Dialogue

«ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար- դասընթաց Շիրակի մարզում

ՔՀԿ-ների հարգելի՝ գործընկերներ,
Կարևորելով ՔՀԿ-ի կարողությունների շարունակական զարգացումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 30-ին ժամը 14։00-ին  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2) նախատեսում է իրականացնել «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվեն ռազմավարական պլանավորման գործընթացներին, մեթոդաբանությանն ու մշակման հետ կապված առանձնահատկությունները։ Տեղեկացնում ենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կանցկացվեն այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը:
Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել՝ 5-82-36 կամ 098-93-66-52 հեռախոսահամարներով: