Commitment to Constructive Dialogue

«Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար- դասընթաց Սյունիքի մարզում

Հարգելի գործընկերներ,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում շարունակում է մարզային ՔՀԿ-ի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված սեմինար-դասընթացների շարքը և սույն թվականի փետրվարի 6-ին ժամը 14։00-ին կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում (հասցե` ք․ Կապան, Ա․Մանուկյան 1/72) հրավիրում է մասնակցելու «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով հերթական սեմինար-դասընթացին, որի ընթացքում ներկայացվելու է բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները,  կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:

Հաշվի առնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կարող են օգտակար և կիրառելի լինել տարբեր մասնագիտություններով աշխատող անձանց համար, ԻՀԱ-ն որոշել է հնարավորություն տալ նաև փաստաբաններին և իրավաբաններին ևս մասնակցելու հերթական դասընթացին:

Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները, փաստաբաններն ու պրակտիկ իրավաբանները կարող են զանգահարել Կապանի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Վաչե Բաղդասարյանին ՝ (285) 5-25-11 կամ 077-277-951 հեռախոսահամարներով: