Commitment to Constructive Dialogue

«Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար- դասընթաց Լոռու մարզում

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը, «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 15։00-ին կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում (հասցե`ք.Վանաձոր, Վարդանանց 82/1)  հրավիրում է մասնակցելու «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով հերթական սեմինար-դասընթացին, որի ընթացքում ներկայացվելու է բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները, կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:  
Դասընթացին կարող են մասնակցել բուհերի իրավագիտություն բաժնի 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, իրավաբաններ, փաստաբաններ: 
Գրանցման համար կարող եք զանգահարել Վանաձորի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Զարինե Հովհաննիսյանին՝ 2-23-17 կամ 077-30-04-97 հեռախոսահամարներով: