2020 թվականի հունվարի 30-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով՝ 8 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Գայանե Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև ներկայացրեց «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսվում են նմանատիպ շարունակական դասընթացներ՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ կոալիցիաների կարողությունների զարգացումն ապահովելու համար:
Սկզբում մասնակիցներին ներկայացվեց ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացի, ռազմավարական պլանի մեթոդաբանության և մշակման առանձնակատկություններին վերաբերող պրեզենտացիան, այնուհետև ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու նաև տվյալ թեմային առնչվող տեսանյութ, որտեղ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար Կարեն Զադոյանը առավել մանրամասն ներկայացրեց ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորման ողջ գործընթացը:
Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին ռազմավարական պլանի մշակման մեթոդաբանությանը, ռազմավարական պլանի ընդհանուր մշակման մեխանիզմներին, ինչպես նաև, որպես նորաստեղծ կառույցներ` արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն մարզային ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը: