2020 թվականի փետրվարի 28-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների կառավարման ենթահամակարգ» թեմայով սեմինար-դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզի թվով 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Գայանե Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար:
Սկզբում մասնակիցներին պրեզենտացիա ներկայացվեց ՔՀԿ-ի կառավարման ենթահամակարգի ճիշտ գործարկման առանցքային նշանակությունը, ընդհանուր և ընդունված մոտեցումները կազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ, որից հետո ներկայացվեց օրակարգում տեղ գտած մնացյալ թեմաները, որոնք վերաբերում էին մասնավորապես մարդկային ռեսուրսների կառավարմանը, ՀԿ-ների ֆինանասական պլանավորմանը, ներքին վերահսկողական համակարգին, ինչպես նաև՝ կառույցի ներսում ինֆորմացիայի կառավարմանն ու հաշվետվողական, թափանցիկ աշխատանքին:
Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին հիմնականում բյուջե կազմելու հմտություններին, տարեկան հաշվետվություններին, ինչպես նաև արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն մարզային ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը: