Commitment to Constructive Dialogue

Մեկնարկում է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի երկրորդ հոսքը

ՔՀԿ-ների առցանց ուսուցման հարթակը ստեղծվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում: Առցանց հարթակը ներկայումս գործարկվում է նույն ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի կողմից, որը ներկայումս միավորում է 14 ոլորտային կոալիցիաների՝ շուրջ 250 ՔՀԿ-ների անդամությամբ:

ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլը բաղկացած է հետևյալ 10 թեմաներից․

  1. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների ռազմավարական պլանավորում,
  2. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների ինքնագնահատում,
  3. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների ֆինանսական կայունության ենթահամակարգ,
  4. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների ղեկավարման ենթահամակարգ,
  5. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների ծրագրեր և ծառայություններ ենթահամակարգ,
  6. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների մարդկային ռեսուրսներ ենթահամակարգ,
  7. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների կառավարման ենթահամակարգ,
  8. ՔՀԿի/ՔՀԿների կոալիցիաների հանրային հարաբերություններ ենթահամակարգ,
  9. ՔՀԿի/Քհկների կոալիցիայի հանրային քաղաքականությունների մշտադիտարկման և բարելավման ծրագիր,
  10. Բարեխղճություն:

Նշենք, որ առցանց հարթակում տեղադրված են նաև վերը թվարկված թեմաների հետ փոխկապակցված ուսումնական նյութեր, այդ թվում՝ փորձագետների կողմից հարթակի շահառուների համար հատուկ պատրաստված տեսանյութեր, տեքստային նյութեր, ներկայացումներ, մշակած ներքին կանոնակարգերի և քաղաքականությունների օրինակելի ձևաթղթեր:

Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը ավտոմատ կերպով կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական:

Նշենք նաև, որ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքին մասնակցած Երևանի, ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի 53 ՔՀԿ-ների 58 ներկայացուցիչներ ավարտել են այն և ստացել ավարտական վկայականներ:

Հավելենք նաև, որ Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում, ստեղծված ներկա իրավիճակը հաշվի առնելով, ՔՀԿ-ների համար ստեղծված առցանց ուսուցման այս հարթակը արդյունավետորեն ծառայում է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացմանը` զուգահեռ ապահովելով նաև նրանց շարունակական կրթությունը:

ՔՀԿների և ՔՀԿների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի երկրորդ հոսքին մասնակցելու համար հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են մինչև ապրիլի 28-ը ներառյալ մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը` հայերեն և անգլերեն լեզուներով: