Commitment to Constructive Dialogue

Հայտարարություն «Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակման շրջանակներում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով առցանց քննարկումներ անցկացնելու մասին

Հարգելի գործընկեր,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Առցանց քննարկումների շարքին՝ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»։ Քննարկումները նվիրված են ԲԿԳ նախաձեռնությանն առնչվող կարգավորումների և հանձնառությունների ներպետական և միջազգային ակնարկի ներկայացմանը՝ COVID 19 համաճարակի դեմ ուղղված միջոցների հատուկ շեշտադրմամբ։

Մեր կողմից ծրագրում ենք իրականացնել հանրային-մասնավոր երկխոսություն ձևաչափով քննարկումները հետևյալ թեմաներով՝

  • Առողջապահության ոլորտ, 2020թ. դեկտեմբերի 1, ժամը՝ 15:00 – 17:00,
  • Պետական գնումների ոլորտ, 2020թ. դեկտեմբերի 4, ժամը՝ 15:00 – 17:00,
  • Կրթության ոլորտ, 2020թ. դեկտեմբերի 10, ժամը՝ 11:00 – 13:00,
  • Սոցիալական ոլորտ, 2020թ. դեկտեմբերի 17, ժամը՝ 11:00 – 13:00,
  • Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտ, 2020թ. դեկտեմբերի 22, ժամը՝ 15:00 – 17:00:

Միջոցառումները կազմակերպվում են «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման ֆինանսավորմամբ։

ԲԿԳ-ն (Open Government Partnership, OGP) ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է վերը թվարկված 8 հիմնադիր պետություններից: Ներկայումս 78 երկիր անդամակցում է նախաձեռնությանը։ Նախաձեռնություն ունի նաև 20 տեղական անդամներ։

Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։

Հայաստանի Հանրապետությունը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011թ. սեպտեմբերին։ Հայաստանը մշակել և ընդունել է արդեն չորս Գործողությունների ծրագիր՝ 2012-2014, 2014-2016, 2016-2018 և 2018-2020 թվականների համար: Առաջին երեքն արդեն իրականացվել են, չորրորդ ծրագիրը գտնվում է իրականացման փուլում։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում 5-րդ`2020-2022թթ ծրագրի մշակման ուղղությամբ։

Անկախ հաշվետվական մեխանիզմը (ԱՀՄ, Independent Review Mechanism (IRM) ուսումնասիրում է գործողությունների բոլոր ծրագրերը՝ համոզվելու, որ կառավարությունները հետևում են ստանձնած հանձնառություններին` կազմելով զեկույցներ ծրագրերի նախագծման, առաջընթացի վերաբերյալ և ամփոփիչ զեկույցներ։

Ազգային ծրագրերին և զեկույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքերում՝ http://ogp.am/hy և https://www.opengovpartnership.org/members/armenia/։

Ձեր կողմից կարևորվում է առաջարկությունների ներկայացումը ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրում ներառելու նպատակով։ Վերոնշյալ հղումներով ազգային ծրագրերն ուսումասիրելիս կարող եք ծանոթանալ հանձնաձություններին առաջադրվող պահանջներին։

Միջոցառմանը գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությանը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիային՝ info@armla էլ. փոստի հասցեով։

 

Հարգանքներով,

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարություն