Սույն թվականի փետրվարի 24-ին Եվրոպական միությունը ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ոլորտում դոնորների համակարգման հանդիպում։ Միջոցառման նպատակն էր աջակցել Ֆինանսների նախարարության և դոնոր համայնքի միջև ՀՖԿ ոլորտում քննարկումներին, գիտելիքների փոխանակմանը և գործունեությանը` Հայաստանում ՀՖԿ բարեփոխումներին ավելի նպատակային և կայուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, որը իր ելույթում կարևորել է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացի խթանումը և պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմումը: Հանդիպման մասնակիցներին ԻՀԱ-ի նախագահը նաև հակիրճ ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ ԻՀԱ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) կողմից ներկայումս իրականացվող չորսամյա «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրիրը:
Լուսանկարները` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ՖԲ էջից: