Commitment to Constructive Dialogue

Ստորագրվել է Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը

Մայիսի 11-ին կայացել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի կողմից:

Միջոցառման ընթացքում ստորագրվեց նաև Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև:

Համաձայնագիրն ամբողջությամբ՝ այստեղ։