Commitment to Constructive Dialogue

Բյուջետային ուսումնական ծրագրի ընդունելություն երիտասարդ մասնագետների համար

Մեկնարկում է «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցման ուղղված ուսումնական ծրագիրը։

Ուսումնական ծրագրին կարող են մասնակցել ֆինանսական, տնտեսագիտական, կառավարման և այլ հարակից ֆակուլտետների այն ուսանողները, որոնք հետաքրքրված են բյուջետային գործընթացով և ցանկանում են նպաստել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացի և այդ գործընթացում երիտասարդների մասնակցության ուժեղացմանը։

Ուսումնական ծրագիրը սկսվելու է 2024 թվականի ապրիլից և տևելու է 4-5 ամիս:

Ուսումնական ծրագիրը իրականացվելու է հետևյալ երեք փուլերով.

ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի շրջանակներում երիտասարդ մասնագետները կանցնեն առցանց դասընթացներ, որոնք բաղկացած են լինելու հետևյալ 4 մոդուլներից.

  1. Պետական բյուջեներ, բյուջեի վերլուծություն և մոնիթորինգ։
  2. Շահերի պաշտպանության իրականացում։
  3. Կարիքների վրա հիմնված հարակից կարողություններ։
  4. Չեխիայի նմանատիպ/համանման փորձ:

Ուսուցումը կիրականացվի Բյուջետային գիտելիքի ուսուցման հարթակի (e-learning) տեսադասերի և ինտերակտիվ նյութերի միջոցով, որոնք մշակվել են Ծրագրի փորձագետների կողմից։ Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները պետք է լրացնեն գիտելիքների ստուգման հարցաշարերը։

ԽՈՐԱՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ։ Առցանց փուլում լավագույն արդյունքներ գրանցած 15 ուսանողներ կմասնակցեն 5-օրյա դասընթացին, որի ընթացքում կունկնդրեն դասախոսություններ (վարպետության դասեր) պետական ​​բյուջեի, բյուջեի վերլուծության, մասնակցության մոնիթորինգի և իրականացման ու շահերի պաշտպանության թեմաներով, ինչպես նաև կկատարեն խմբային և անհատական ​​վերլուծական աշխատանքներ։ Այս փուլի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաև այցելել համապատասխան պատկան մարմիններ (օրինակ՝ ՀՀ կառավարություն, Ֆինանսների նախարարություն, Ազգային ժողով և այլն), ոլորտի մասնավոր, միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ծանոթանալ ոլորտում իրականացվող գործնական աշխատանքներին։

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է անցկացնի հանրային իրազեկման սեմինար առնվազն մեկ թեմայով՝ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու, բյուջեի վերլուծության և մոնիթորինգի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաև պետական ​​բյուջեների ոլորտում մասնակցություն և շահերի պաշտպանություն ապահովելու նպատակով։

Բոլոր 3 փուլերի ավարտին լավագույն արդյունքները գրանցած 6 երիտասարդ մասնագետները մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան 12 ամսով աշխատանքային պայմանագրերի հիման վրա, որպես երիտասարդ մասնագետներ, աշխատել ՔՀԿ-ների բյուջեի վերլուծության և շահերի պաշտպանության ծրագրերում՝ այդ ՔՀԿ-ներին մրցութային հիմունքերով տրամադրվելիք ենթադրամաշնորհների շրջանակներում:

Այն երիտասարդները, որոնք ցանկանում են մասնակցել ուսումնական ծրագրին, պետք է լրացնեն դիմում-հայտը մինչև 2024 թվականի մարտի 30-ը ներառյալ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ.

Երիտասարդ մասնագետները հետաքրքված են գործունեություն ծավալալել Ծրագրի թիրախային ոլորտներից առնվազն մեկում (1):

Երիտասարդ մասնագետները պետք է ունենան քիչ կամ միջին մակարդակի կարողությունների զարգացման փորձառություն ծրագրի թեմատիկ ոլորտներում:

Բարձր մրցակցության պարագայում առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք նախկինում չեն մասնակցել նմանատիպ ուսումնական ծրագրի: (1)

Ծրագրի թիրախային ոլորտների ցանկը ներառում է՝ արդարադատությունը, կրթությունը, սոցիալական աջակցությունը և գյուղատնտեսությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99 կամ այցելել www.budgets.am բյուջետային գիտելիքի փոխանակման հարթակ:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

Սույն փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն Իրավաբանների հայկական ասոցիացիան և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը: