Commitment to Constructive Dialogue

ֆոկուս խմբային քննարկում նվերների ինստիտուտի վերաբերյալ՝ ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ

2024 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ «ԲԿԳ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության վերաբերյալ թվով 3-րդ ֆոկուս խմբային քննարկումը։
Ֆոկուս խմբային քննարկումն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։
Առցանց ձևաչափով կազմակերպված քննարկմանը մասնակցում էին Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ները, ծրագրի ներկայացուցիչները։
Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նախ ներկայացրեց ծրագրի շրջանակներում կազմակերպված նախորդ ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում բարձրացված ոլորտային խնդիրները և նախատեսվող անելիքները, ապա ծավալվեց քննարկում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի և նվերների ընդունելու արգելքի ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, հավաքագրվեց մասնակիցների կարծիքները և դիտարկումները։
Մասնավորապես, քննարկվեց այս ինստիտուտի և կարգավորումների վերաբերյալ ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ լայն իմաստով հանրության իրազեկման բարձրացման, ռեեստերի մասով առկա էլեկտրոնային համակարգերի հետ փոխգործելիության, նվեր տալու և ստանալու դեպքում նախատեսված պատասխանատվության միջոցների և այլ հարցերի վերաբերյալ։